ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինն ու Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել
26.11.2016 | 01:49

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, քննարկվել են ՀԱՊԿ և ԵԱՏՄ գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները։

Երևանում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին Ղազախստանի առաջնորդը չէր մասնակցել՝ «մրսածության պատճառով»։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ